Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կտավատի սերմերը պաշտպանում են ճառագայթումից

Կտավատի սերմերը պաշտպանում են ճառագայթումից

Քաղցկեղի ծանր ձևերի բուժումը հաճախ կապված է տրավմատիկ մեթոդների հետ, ինչպես, օրինակ, ճառագայթային թերապիան: Սա գիտնականներին ստիպում է նոր հնարավորություններ փնտրել, որոնք կօգնեն նվազեցնել ճառագայթման վնասակար ազդեցությունը և արագացնել վերականգնման ընթացքը:

Կտավատի սերմերը այն բնական միջոցն են, որ չափազանց օգտակար են այս ոլորտում:

Փենսիլվանիայի համալսարանի Փերլման բժշկական դպրոցի վերջին ուսումնասիրությունները բացահայտում են, որ համեստ կտավատի սերմերը ռադիոպաշտպանիչ հատկություններ ունեն (կանխարգելում են իոնացնող ճառագայթման բացասական հետևանքները), հաղորդում է The Epoch Times-ը:

Գիտնականները մկների վրա փորձարկումներ են իրականացրել և պարզել, որ կրծողները, որոնք ճառագայթահարումից առաջ և հետո սնվել են կտավատի սերմով,  ճառագայթային մահացու չափաբաժնից ողջ են մնացել և նույնիսկ առողջ վիճակում են եղել: Այժմ  կլինիկական հետազոտություններ են անցկացնում մարդկանց հետ, ովքեր ճառագայթային թերապիայով քաղցկեղի բուժում են ստանում։

Որո՞նք են կտավատի սերմի առավելությունները: Ինչպես հայտնի է, իոնացնող ճառագայթումը  նպաստում է ազատ ռադիկալների գոյացմանը, որոնք և հարձակվում են ակտիվ բաժանվող բջիջների սպիտակուցների ԴՆԹ -ի վրա:

Կտավատի սերմը հզոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային միջոց է, որը նվազեցնում է ակտիվ ռադիկալների վնասակար ազդեցության հետևանքը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. vedamost.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Alla

01.02.2016

isk inchpes ogtagorcel ktavati sermer@? shnorakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ